ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
«ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՄՐԱՊՆԴՄԱՆ ՀԱՄԱՐ» ՄԵԴԱԼ «Համագործակցության ամրապնդման համար» մեդալով պարգևատրվում են ԼՂՀ ոստիկանության խնդիրների իրականացման, ԼՂՀ ոստիկանության համակարգի գործունեությանն աջակցություն ցույց տալու, ինչպես և միջազգային իրավապահ մարմինների միջև համագործակցության ամրապնդման գործում զգալի ավանդ ներդնելու համար: |
|
«ՕՐԵՆՔԻ ՊԱՏՎԱՐ» ՄԵԴԱԼ «Օրենքի պատվար» մեդալով պարգևատրվում է ոստիկանության ծառայողը՝ օրենքի և օրինականության պահպանման, հանցավորության դեմ պայքարի, հասարակական կարգի պահպանության և անվտանգության ապահովման գործում զգալի ներդրում ունենալու համար:
|
|
«ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԱՎՈՐ ԾԱՌԱՅՈՂ» ԿՐԾՔԱՆՇԱՆ «ԼՂՀ ոստիկանության պատվավոր ծառայող» կրծքանշանը տրվում է ոստիկանությունում օրացուցային հաշվարկով ոչ պակաս, քան 25 տարի ծառայած և 20-ից ոչ պակաս խախուսանք ունեցող ոստիկանության ծառայողին՝ ոստիկանության առջև դրված խնդիրների իրականացման, ոստիկանության կայացման, զարգացման, օրինականության ամրապնդման գործում զգալի ավանդ ներդնելու, ծառայողական պարտականությունները կամ հատուկ առաջադրանքները գերազանց կատարելու, ինչպես և երկարամյա ու անբասիր ծառայության համար: |
|
«ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳԵՐԱԶԱՆՑ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ» ԿՐԾՔԱՆՇԱՆ «Ոստիկանությունում գերազանց ծառայության համար» կրծքանշանով պարգևատրվում է ոստիկանությունում օրացուցային հաշվարկով ոչ պակաս քան 5 տարի պաշտոն զբաղեցրած ոստիկանության ծառայողը՝ ձեռք բերած բարձր ցուցանիշների, ծառայողական պարտականությունները և առաջադրանքները գերազանց կատարելու համար: |
|
«ԵՐԿԱՐԱՄՅԱ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ. 10 ՏԱՐԻ» ՄԵԴԱԼ «Ոստիկանությունում երկարամյա ծառայության համար. 10 տարի » 3-րդ աստիճանի մեդալով պարգևատրվում է ոստիկանության այն ծառայողը, ով ոստիկանությունում ծառայում է օրացույցային հաշվարկով 10 տարի։ |
|
«ԵՐԿԱՐԱՄՅԱ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ. 15 ՏԱՐԻ» ՄԵԴԱԼ
|
|
«ԵՐԿԱՐԱՄՅԱ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ. 20 ՏԱՐԻ» ՄԵԴԱԼ «Ոստիկանությունում երկարամյա ծառայության համար. 20 տարի » 1-ին աստիճանի մեդալով պարգևատրվում է ոստիկանության այն ծառայողը, ով ոստիկանությունում ծառայում է օրացույցային հաշվարկով 20 տարի։ |