ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
23.08.2021 13:14
ՃՏՊ` Ստեփանակերտ - Խանցք ավտոճանապարհին
Օգոստոսի 22-ին ժամը 19:40-ին ոստիկանության հերթապահ մասում հաղորդում է ստացվել, որ Ստեփանակերտ-Խանցք ավտոճանապարհին՝ ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել:
Մեկնած հետաքննիչը պարզել է, որ նույն օրը ժամը 18:55-ի սահմաններում, նշված ավտոճանապարհի 27-րդ կիլոմետրին, համընթաց երթևեկության ընթացքում իրար են բախվել Պատարա գյուղի բնակիչների վարած ՝ «ՎԱԶ-21063» և «Տոյոտա Հարրիեր» ավտոմեքենաները, ինչի հետևանքով «ՎԱԶ 21063» ավտոմեքենայի ուղևորներ նույն գյուղի 2 բնակիչներ՝ ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ:
Դեպքի վայրում աշխատել են Ոստիկանության և ԱԻՊԾ ծառայողները:
Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության Ասկերանի շրջանային բաժինը: