Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Համակարգ Պարզաբանում Ի գիտություն լրագրողների
Արցախի Հանրապետության Սահմանադրություն Օրենսգրքեր Օրենքներ ԱՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ԱՀ կառավարության որոշումներ ԱՀ ոստիկանության պետի հրամաններ Նախագծեր Հանրային քննարկումներ
Ցուցակ 1 Ցուցակ 2
Եռամսյակ Կիսամյակ Ինն ամիսներ Տարի
Սպանություն Սպանության փորձ Հետախուզվողի հայտնաբերում Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Յուրացում կամ վատնում ԱՄՏ-ի փախցնել Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը Դրամանենգություն Խուլիգանություն Կավատություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Կաշառակերություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Այլ հանցագործություններ Հայտարարվել է հետախուզում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Պայթյուն և վթար Հրդեհ Թունավորում Անհայտ կորած
Հետախուզվում են Անհայտ կորած
ՃՏ պատահարներ Օրենքներ, որոշումներ Հայտարարություններ և ծանուցումներ Վարորդական տեսական քննությունների հարցաշարեր

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

Լրահոս 20.04.2024 Արխիվ

28.07.2021 17:20

Մի տրվեք խաբկանքներին. Կիբերհանցագործության դեպքեր Արցախում.

Մի տրվեք խաբկանքներին. Կիբերհանցագործության դեպքեր Արցախում.

Հարգելի քաղաքացիներ.

ԱՀ ՆԳ նախարարության ոստիկանության տնտեսական և կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի վարչությունը տեղեկացնում է, որ վերջին ժամանակներում, Արցախում հաճախակի են գրանցվում կիբերհանցագործության դեպքերը:

Արտասահմանյան հակերների կողմից, գումար շորթելու նպատակով, մեր քաղաքացիներին առաջարկվում է մասնակցել տարբեր խաղարկությունների և քվեարկությունների՝ մասնավորապես «Ինստագրամ» սոցիալական կայքում:

Կեղծ խաղարկության կամ քվերակության ավարտին հանցագործները առաջարկում են տրամադրել մասնակցի սոցիալական էջի անձնական տվյալները: Ստանալով կայքեջի ծածկանունն ու գաղտնաբառը հանցավորի կողմից ապօրինի կերպով ձեռք է բերվում տվյալ անձի կայքէջը:  Հաջորդ քայլով հանցավորը տվյալ անձի կայքէջի հետ կապված որևէ ծանոթի միջոցով, ապօրինի տիրացված կայքի վերականգնման նպատակով, տուժողին առաջարկում է վճարել տարբեր չափերի գումարներ, ինչը պարտադիր կերպով պահանջում է կատարել «Քիվի ուոլլեթ» էլէկտրոնային դրամապանակով:

Վարչության կողմից ձեռնարկվում են համապատասխան քայլեր նման հանցագործությունների բացահայտման և ապագայում դրանք բացառելու ուղղությամբ:

ԱՀ ՆԳ նախարարության ոստիկանության տնտեսական և կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի վարչությունը, կրկին հորդորում է չտրվել խաբկանքներին, ցուցաբերել զգոնություն, սոցիալական ցանցերում այլ անձանց չտրամադրել անձնական տվյալներ և չմասնակցել կասկածելի ծագում ունեցող խաղարկությունների կամ քվեարկությունների:

Նման իրավիճակներում հայտնվելու ժամանակ անհապաղ դիմեք տնտեսական և կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի վարչություն կամ ոստիկանության մոտակա բաժին:

Հեռ.1-02