ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
15.06.2019 11:37
«Կանեփ-կակաչ 2019» համալիր միջոցառման 1-ին փուլի շրջանակներում Շահումյանի շրջանում հայտնաբերվել են կանեփանման բույսեր
Ս.թ.հունիսի 14-ին ԱՀ ոստիկանության Շահումյանի շրջանային բաժնի քրեական հետախուզության խմբի ծառայողները զննության են ենթարկել Շահումյանի շրջանի բնակիչ, 1975թ.ծնված Ս. Ա-ին պատկանող տնամերձ հողամասում գտնվող կիսաքանդ շինությունը, որտեղ հայտնաբերվել է վերջինիս կողմից ցանած և մշակված թվով 10 հատ կանեփանման բույս:
Ս.թ.հունիսի 14-ին ԱՀ ոստիկանության Շահումյանի շրջանային բաժնի քրեական հետախուզության խմբի ծառայողները զննության են ենթարկել Շահումյանի շրջանի բնակիչ, 1963թ.ծնված Գ. Զ-ին պատկանող տնամերձ հողամասը, որտեղ հայտնաբերվել է վերջինիս կողմից ցանած և մշակված 14 հատ կանեփանման բույս:
Ս.թ. հունիսի 14-ին ԱՀ ոստիկանության Շահումյանի շրջանային բաժնի ծառայողները զննության են ենթարկել Շահումյանի շրջանի բնակիչ, 1985թ.ծնված Ա. Ա-ին պատկանող տնամերձ հողամասում գտնվող կիսաքանդ շինությունը, որտեղ հայտնաբերվել է վերջինիս կողմից ցանած և մշակված թվով 1 հատ կանեփանման բույս:
Ստուգումներով զբաղվում է ԱՀ ոստիկանության Շահումյանի շրջանային բաժինը: