ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
05.09.2020 11:59
ԱՀ ոստիկանության ծառայողները թմրանյութին նմանվող զանգված են հայտնաբերել
Սեպտեմբեր 4-ին ժամը 15:00-ի սահմաններում ԱՀ ոստիկանության ծառայողները թմրանյութ պահելու կասկածանքով Մաղավուզ համայնքի վարչական տարածքի «Նախկին ֆերմա» կոչվող տարածքում մոտեցել են կայանված ՀՀ Երևան քաղաքի բնակիչ, 1992թ.ծնված Գ. Հ.-ին պատկանող «Opel Astra» մակնիշի ավտոմեքենային և վարորդին առաջարկել թմրանյութ պահելու դեպքում այն ներկայացնել, որից հետո Գ. Հ.-ն բացել է ավտոմեքենայի պահախցիկը և տրամադրել 0.15 գրամ թմրանյութի պարունակությամբ կաթուցիչ, փայլաթիթեղի մեջ փաթեթավորված 0.32 գրամ և թղթի մեջ փաթեթավորված 0.07 գրամ քաշով շագանակագույն «Շոկոլադ» կոչվող թմրանյութին նմանվող զանգված:
Գ. Հ.-ն բերման է ենթարկվել ԱՀ ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժին:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժինը: