10.12.2022 10:54
Այսօր ոստիկանության փոխգնդապետ Գագիկ Պետրոսյանի ծննդյան օրն է։ Նա կդառնար 40 տարեկան։
Ոստիկանության տնտեսական և կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի վարչության մի խումբ ծառայողներ`ՀՀ-ում Արցախի Հանրապետության ոստիկանության ներկայացուցիչի ուղեկցությամբ, այսօր Երևանի «Եռաբլուր» զինվորական պանթեոնում հարգանքի տուրք են մատուցել Գագիկ Պետրոսյանի հիշատակին, զորակցություն հայտնել Պետրոսյանների ընտանիքի անդամներին, հարազատներին ու մտերիմներին։
Գագիկը ծնվել է 1982թ.դեկտեմբերի 10-ին, Ասկերանի շրջանի Ավետարանոց գյուղում։
2008թ. մայիսի 5-ից ծառայության է անցել ԱՀ ոստիկանության ՏԿՀԴՊ վարչության տնտեսական և պաշտոնեական հանցագործությունների դեմ պայքարի բաժնում։ Իսկ 2020թ.հունիսի 25-ին նշանակվել է նույն բաժնի պետի պաշտոնին։
Ուներ ոստիկանության փոխգնդապետի կոչում։
Սեպտեմբերի 27-ից՝ ոստիկանության համահավաք գումարտակի անձնակազմի հետ մասնակցել է հայրենիքի պաշտպանության համար մղված թեժ մարտերին:
Զոհվել է 2020թ.հոկտեմբերի 28-ին՝ Ասկերանի վերին ենթաշրջանում, հայրենի Ավետարանոց գյուղի պաշտպանության համար մղված թեժ մարտերի ընթացքում՝ դիպուկահարի կրակոցից:
ԱՀ Նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է «Արիություն» մեդալով և «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով։