ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
08.01.2021 16:37
Անհայտ անձը գողացել է ավտոմեքենան
Հունվարի 7-ին Մարտակերտ քաղաքի բնակիչ,1954թ.ծնված Ռ. Բ.-ն հեռախոսով հաղորդել է ԱՀ ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժին այն մասին, որ իրեն պատկանող ավտոմեքենան գողացել են:
Ստուգմամբ պարզվել է, որ հունվարի 6-ի ժամը 23:00-ից մինչև հունվարի 7-ի ժամը 08:30-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը գողացել է Ազատամարտիկների փողոցում կայանված Ռ. Բ.-ին պատկանող «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենան:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժինը: