ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
18.02.2019 14:13
Անհայտ անձը գողացել է գումար
Ս.թ. փետրվարի 16-ին Մարտակերտ քաղաքի բնակչուհի, 1975թ.ծնված Ք. Մ-ն հաղորդում է տվել ԱՀ ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժին առ այն, որ իր հանգուցյալ եղբոր կնոջ՝ 1979թ.ծնված Ի. Մ-ի Մարտակերտ քաղաքում տեղակայված տնից գողություն է կատարվել:
ԱՀ ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժնի ծառայողները պարզել են, որ փետրվարի 15-ի ժամը 19:00-ից մինչև փետրվարի 16-ի ժամը 10:00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը չկողպած դռնով մուտք է գործել նշված տուն և հյուրասենյակի պահարանից գաղտնի հափշտակել Ի. Մ-ին պատկանող դրամապանակը, որի մեջ առկա էր 110. 000 դրամ գումար:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժինը: