ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
30.12.2020 10:27
Անհայտ անձը գողություն է կատարել տնից
Դեկտեմբերի 29-ին Ստեփանակերտ քաղաքի բնակչուհի, 1984թ. ծնված Ա.Թ-ն դիմել է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն այն մասին, որ սեպտեմբերի 27-ից մինչև դեկտեմբերի 22-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը իր բնակարանից գողացել է 2 նեթբուք, 1 թվային տեսախցիկ, 1 ֆեն, մոտ 150 դոլլար և 13.000 դրամ:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը: