ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
14.08.2020 11:55
Անհայտ անձը ճագար է գողացել
Օգոստոսի 13-ին Ասկերանի շրջանի բնակիչ, 2000թ.ծնված Կ. Մ.-ն հեռախոսով հաղորդել է ԱՀ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժին այն մասին, որ իր տան բակից գողություն է կատարվել:
Ստուգմամբ պարզվել է, որ նույն օրը ժամը 05:30-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձը ապօրինի մուտք է գործել Կ. Մ.-ի տան բակ և բակում առկա ճագարի բնից հափշտակել 2 գլուխ ճագար:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժինը: