ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
04.08.2020 11:14
Անհայտ անձի կողմից հրդեհվել է ցորենի դաշտը
Օգոստոսի 3-ին ԱՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչության 3-րդ քննչական բաժնից գրություն է ստացվել ԱՀ ոստիկանության Մարտունու շրջանային բաժին այն մասին, որ 2020թ.հունիսի 20-ին ժամը 16:50-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում, անհայտ անձի կողմից հրդեհվել է Ճարտար քաղաքի վարչական տարածքի «Ղուրուսու» կոչվող տեղամասում գտնվող Ճարտար քաղաքի բնակիչ, 1980թ.ծնված Գ. Ե.-ին պատկանող ցորենի դաշտի ընդհանուր 0.25 հա. հատվածը, ինչի հետևանքով Գ. Ե.-ին պատճառվել է զգալի չափի 51.750 դրամի գույքային վնաս:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ քննչական կոմիտեն: