ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
11.05.2019 11:06
ԱՆՁՆԱԿԱՆ ՈՒՆԵՑՎԱԾՔԻ ԳՈՂՈՒԹՅՈՒՆ
Ս.թ.մայիսի 10-ին Ստեփանակերտ քաղաքի բնակիչ,1991թ.ծնված Ա. Հ-ն դիմել է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն առ այն, որ մայիսի 9-ի ժամը 21:15-ից մինչև մայիսի 10-ի ժամը 09:20-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը մուտք է գործել մայրաքաղաքի Ս.Դավթի փողոցում գտնվող մթերային խանութներից մեկը և դրամարկղից գողացել 80.000-90.000 դրամ գումար, և «ՂՏ» լիցքավորման 18 հատ հազար և 18 հատ հինգ հարյուր դրամանոց քարտ:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը: