ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
25.02.2019 11:47
ԱՆՁՆԱԿԱՆ ՈՒՆԵՑՎԱԾՔԻ ԳՈՂՈՒԹՅՈՒՆ
Ս.թ.փետրվարի 23-ին ԱՀ ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժնի ծառայողները պարզել են, որ նույն օրը ժամը 02:00-ից մինչև ժամը 08:00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձինք մեխանիկական ներգործությամբ բացել են Մարտակերտ քաղաքի բնակիչ, 1987թ.ծնված Մ. Պ-ին պատկանող Մատաղիս գյուղում տեղակայված խանութի հետևի երկաթյա դռան կողպեքը, մուտք գործել ներս և գաղտնի հափշտակել մետաղյա դրամարկղը, որի մեջ առկա էր 170.000 դրամ, 1 ԱՄՆ դոլար, 200 ՌԴ ռուբլի, 7 հատ հեռախոսահամար և խանութի պահեստային բանալիները:
ԱՀ ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժնի ծառայողները՝ Մարտակերտի ՌՈ բաժնի ծառայողների հետ համատեղ պարզել են, որ նշված հանցագործությունը կատարել են ՀՀ Գորիս քաղաքի բնակիչ, 1998թ.ծնված Վ. Բ-ն և ՀՀ Կոտայքի մարզի բնակիչ, 1998թ.ծնված Խ. Մ-ն։
Գողոնը մասամբ առգրավված է:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության քննչական վարչությունը: