ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
26.04.2019 10:59
ԱՆՁՆԱԿԱՆ ՈՒՆԵՑՎԱԾՔԻ ԳՈՂՈՒԹՅՈՒՆ
Ս.թ. ապրիլի 25-ին ԱՀ ոստիկանության քննչական վարչությունից Ստեփանակերտ քաղաքի վարչություն է մուտքագրվել Ստեփանակերտ քաղաքի քննչական բաժնի քննիչի զեկուցագիրն առ այն, որ համապատասխան քրեական գործի նախաքննության ընթացքում պարզվել է, որ գործով մեղադրյալներ՝ՀՀ Երևան քաղաքի բնակիչներ,1995թ.ծնված Ա. Հ-ն և 1999թ.ծնված Ա. Բ-ն 2018 թվականի նոյեմբեր կամ դեկտեմբեր ամսին շահադիտական դրդումներից ելնելով, խմբով, ուրիշի գույքը գաղտնի հափշտակելու նախնական համաձայնությամբ, գողացել են ՀՀ Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Հաղթանակ թաղամասում կայանված «Օպել» մակնիշի անհայտ համարանիշի ավտոմեքենայի լուսարձակը։