ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
08.06.2019 14:27
ԱՆՁՆԱԿԱՆ ՈՒՆԵՑՎԱԾՔԻ ԳՈՂՈՒԹՅՈՒՆ
Ս.թ. հունիսի 7-ին ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները պարզել են, որ Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 2002թ.ծնված Ա. Ա-ն ս. թ. մայիսի 21-ին ապօրինի մուտք է գործել մայրաքաղաքի Առաքելյան փողոցում կայանված Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 1984թ.ծնված Ա. Մ-ին պատկանող «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի սրահ և գաղտնի հափշտակել վերջինիս պատկանող դրամապանակը, որի մեջ առկա էր 400.000 դրամ գումար, ու 145.000 դրամով գնել «Սամսունգ A5» մոդելի բջջային հեռախոս, իսկ մնացած 255.000 դրամ գումարը ծախսել իր հետ մասնակից, Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 2003թ.ծնված Լ. Մ-ի հետ:
Գողոնը մասամբ առգրավված է:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը: