ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
11.06.2019 13:07
ԱՆՁՆԱԿԱՆ ՈՒՆԵՑՎԱԾՔԻ ԳՈՂՈՒԹՅՈՒՆ
Ս.թ. հունիսի 10-ին ԱՀ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնի ծառայողները՝ համատեղ ԱՀ ոստիկանության քրեակատարողական վարչության ծառայողների հետ պարզել են, որ հունիսի 8-ին ժամը 16:00-ի սահմաններում Ասկերանի շրջանի բնակիչ, 1995թ.ծնված Մ. Գ-ն Ասկերանի շրջանի Խնապատ գյուղի վարչական տարածքի արոտավայրից, գողացել է նույն շրջանի բնակիչ, 1993թ.ծնված Խ. Գ-ին պատկանող 1 գլուխ գառը, որը նույն օրը իրացրել է Ասկերան քաղաքում տեղակայված ռեստորանային համալիրներից մեկում:
Պարզվել է նաև, որ ս.թ. հունիսի 9-ին ժամը 15:00-ի սահմաններում Ասկերանի շրջանի բնակիչ, 1995թ.ծնված Մ. Գ-ն Ասկերանի շրջանի Խնապատ գյուղի վարչական տարածքի արոտավայրից գողացել է նույն շրջանի բնակիչ,1991թ.ծնված Ա. Մ-ին պատկանող 2 գլուխ գառը, որոնք նույն օրը իրացրել է Ասկերան քաղաքում տեղակայված ռեստորանային համալիրներից մեկում:
Վնասների չափերը պարզվում են:
Ստուգումներով զբաղվում է ԱՀ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժինը: