ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
25.03.2016 12:45
Աշխատելով խանութում՝ յուրացրել են գումար
Մարտի 24-ին Ստեփանակերտ քաղաքի Թումանյան փողոցի N տան բնակիչ, 1970թ. ծնված Վ. Պ-ի («Օկեան» ՍՊԸ տնօրեն) դիմումի ստուգմամբ պարզվել է, որ Ա. Գրաշու փակուղու N տան բնակչուհի, 1976թ. ծնված Զ. Գ-ն և Իսակովի փողոցի թիվ 2բ շենքի N բնակարանի բնակչուհի, 1973թ. ծնված Ա. Ն-ն, աշխատելով նշված ընկերության խանութում որպես գործակատարներ, 2015թ. նոյեմբերի 7-ից մինչև ս.թ. փետրվարի 23-ն ընկած ժամանակահատվածում յուրացրել են 564.527 դրամ գումար: