ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
18.06.2020 11:21
Ապօրինի ծառահատման դեպքեր են գրանցվել
Հունիսի 17-ին ԱՀ ոստիկանության պետի աշխատակազմից՝ ԱՀ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժին է մուտք գործել ԱՀ Բնապահպանության և բնական ռեսուրսների նախարարությունից նյութերն այն մասին, որ Ասկերանի շրջանի Շոշ համայնքի վարչական տարածքի «Քարին կապ» կոչվող տեղամասում անհայտ անձանց կողմից ապօրինի հատվել է թվով 57 հատ տարբեր տեսակի ծառեր և 2 ծառ վնասվել է՝ պետությանը պատճառելով 922.840 դրամի նյութական վնաս:
Հունիսի 17-ին ԱՀ ոստիկանության պետի աշխատակազմից ԱՀ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժին է մուտք գործել ԱՀ Բնապահպանության և բնական ռեսուրսների նախարարությունից նյութերն այն մասին, որ Ասկերանի շրջանի Շոշ համայնքի վարչական տարածքի «Նովեն աղբյուր» կոչվող տեղամասում անհայտ անձանց կողմից ապօրինի հատվել է թվով 32 հատ տարբեր տեսակի ծառեր և 5 ծառ վնասվել է՝ պետությանը պատճառելով 246.440 դրամի նյութական վնաս:
Ստուգումներով զբաղվում է ԱՀ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժինը: