ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
01.03.2018 13:56
Ապօրինի ծառահատման ևս 3 դեպքի բացահայտում
Փետրվարի 9-ին հաղորդվել էր «Արցախանտառ» ՊՈԱԿ Չլդրան անտառպետության թիվ 2 պահաբաժնի թիվ 54, 142 և 82 հատատեղերում անհայտ անձանց կողմից թվով 89 հատ բոխի, 6 հատ հաճարենի, 1 հատ չոր հաճարենի 2 հատ տանձենի, 3 հատ հացենի, 1 հատ կեռասենի, 3 հատ թխկի, 2 հատ կեչի և 1 հատ սզնի ծառեր ապօրինի հատելու մասին:
ԱՀ ոստիկանության ՏՊՀԴՊ և Մարտակերտի շրջանային բաժնի ծառայողների համատեղ կատարած ստուգումներից պարզվել է, որ նշված ծառահատումը կատարել է Մարտակերտի շրջանի Պողոսագոմեր գյուղի բնակիչ՝ 1961թ. ծնված Ա.Ա-ն
* * *
Փետրվարի 9-ին հաղորդվել էր «Արցախանտառ» ՊՈԱԿ Չլդրան անտառպետության թիվ 2 պահաբաժնի թիվ 40 հատատեղում անհայտ անձանց կողմից թվով 2 բոխի և 1 թեղի տեսակի չոր ծառեր ապօրինի հատելու մասին:
ԱՀ ոստիկանության ՏՊՀԴՊ և Մարտակերտի շրջանային բաժնի համատեղ կատարած ստուգումներից պարզվել է, որ նշված ծառահատումը կատարել է Մարտակերտի շրջանի Չլդրան գյուղի բնակիչ՝ 1974թ. ծնված Ա.Շ-ն:
* * *
Փետրվարի 24-ին հաղորդվել էր «Արցախանտառ» ՊՈԱԿ Ստեփանակերտի մասնաճյուղի Տառնավազի անտառպետության թիվ 7 պահաբաժնից անհայտ անձանց կողմից 15 բոխի և 1 կաղնի ապօրինի հատելու մասին:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 2017թ. սեպտեմբեր ամսվա վերջերին նշված ծառերից թվով 4 հատը ապօրինի հատել է Ասկերանի շրջանի Սղնախ գյուղի բնակիչ՝ 1987թ. ծնված Հ.Ա-ն: