ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
12.02.2021 14:36
Ապօրինի ծառեր են հատվել
Փետրվարի 11-ին ԱՀ բնապահպանության կոմիտեից` ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժին նյութեր է ստացվել այն մասին, որ Մարտակերտի շրջանի բնակիչ, 1989թ.ծնված Ա. Ա.-ն «Արցախանտառ» ՊՈԱԿ Մարտակերտի մասնաճյուղի Հաթերքի «Մանասի խմհատ» կոչվող տեղանքից ս.թ. հունվարի 15-ին ապօրինի հատել է տարբեր չափսերի 3 բոխի և 1 հաճարենի, բուսական աշխարհին պատճառելով 227.500 դրամի հասնող վնաս:
Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժինը: