ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
24.12.2020 10:42
Առանձնատնից գողություն է կատարվել
Դեկտեմբերի 23-ին Մարտունու շրջանի բնակիչ, 1960թ.ծնված Պ. Դ.-ն դիմել է ԱՀ ոստիկանության Մարտունու շրջանային բաժին այն մասին, որ նոյեմբերի 6-ից մինչև նոյեմբերի 8-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձինք մուտք են գործել Մարտունու շրջանի Գիշի գյուղում տեղակայված իրեն պատկանող առանձնատուն և գողացել տարբեր տեսակի կենցաղային տեխնիկա և իրեր, ննջարանի պարագաներ, հագուստեղեն, 250 լիտր դիզվառելիք, 200 լիտր թրի օղի, 200 լիտր խաղողի օղի, տնային թռչուններ, արհեստավորի էլեկտրական գործիքներ, ավտոմեքենայի պահեստամասեր և իր որդի՝ 1983թ.ծնված Հ. Դ.-ի անվամբ գրանցված մեկփողանի 12մմ որսորդական հրացանր:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Մարտունու շրջանային բաժինը: