ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
29.10.2014 17:38
Ավտոմեքենա փախցնողները հայտնաբերվել են
Հոկտեմբերի 23-ին հաղորդվել էր «ՎԱԶ-2105» ավտոմեքենան փախցնելու մասին:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նշված ավտոմեքենան փախցրել են Ասկերանի շրջանի Նորագյուղ գյուղի բնակիչ, 1996թ. ծնված Է. Հ-ն, Իվանյան գյուղի բնակիչ, 1997թ. ծնված Ա. Կ-ն և Ստեփանակերտ քաղաքի Հեքիմյան փողոցի թիվ 1 շենքի N բնակարանի բնակիչ, 1997թ. ծնված Գ. Ա-ն:
Նշված անձինք բերման են ենթարկվել ոստիկանության Ստեփանակերտի քաղվարչություն: