ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
26.01.2021 15:20
Ավտոմեքենան գողացել են
Հունվարի 25-ին ԱՀ ոստիկանության ՔՀ վարչության ծառայողը զեկուցագիր է ներկայացրել այն մասին, որ Ստեփանակերտ քաղաքի բնակչուհի, 1960թ. ծնված Ս. Բ.-ի դիմումի քննարկման արդյունքում պարզվել է, որ «ԳԱԶ 3035FL» մակնիշի ավտոմեքենան 2020թ. սեպտեմբերի 27-ից հատկացվել է Հադրութի շրջանի Մեխակավան բնակավայրի զինհոսպիտալին: 2020թ. նոյեմբերի 13-ին Տող գյուղի բնակիչ,1979թ.ծնված Վ. Գ.-ն նշված ավտոմեքենան վերցրել է ՀՀ ք. Երևան մեկնելու նպատակով, սակայն անսարքության հետևանքով թողել է ՀՀ Սյունիքի մարզի Տեղ գյուղում, որտեղից անհայտ անձիք գողացել են:
Նախապատրաստվում է նյութեր ըստ ենթակայության ուղարկելու համար: