ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
24.10.2014 16:42
Ավտոմեքենան հայտնաբերվել է անսարք վիճակում
Հոկտեմբերի 23-ին` ժամը 18:00-ից մինչև 21:55-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձը Ստեփանակերտ քաղաքի Ա. Հովհաննիսյան փողոցի թիվ 14 տան մոտակայքից առևանգել է Մ. Շահինյան փողոցի N տան բնակիչ, 1941թ. ծնված Վ. Հ-ին պատկանող «ՎԱԶ-2105» ավտոմեքենան:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում նույն օրը` ժամը 22:30-ի սահմաններում, ավտոմեքենան անսարք վիճակում հայտնաբերվել է «Արցախգազ» ՓԲԸ մասնաշենքի մոտակայքում: