ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
11.04.2015 14:41
Բացահայտումներ
Ապրիլի 4-ին հաղորդվել էր «Արցախանտառ» ՊՈԱԿ Ստեփանակերտի մասնաճյուղի Բալուջայի անտառպետության թիվ 9 պահաբաժնից թվով 59 տարբեր տեսակի ծառերի ապօրինի հատում կատարելու մասին:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է որ նշված ծառերից 7-ն ապօրինի հատել է Ստեփանակերտ քաղաքի Զորգե փողոցի N տան բնակիչ, 1947թ. ծնված Կ. Հ-ն, իսկ 6-ը` Ա. Մանուկյան փողոցի թիվ 8 շենքի N բնակարանի բնակիչ, 1992թ. ծնված Մ. Բ-ն:
****
Փետրվարի 28-ին հաղորդվել էր Ասկերանի շրջանի Խնապատ գյուղի բնակիչ, 1956թ. ծնված Ռ. Հ-ին պատկանող շինությունից ալեհավաքի ընդունիչ գողանալու մասին:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված գողությունը կատարել է Քաշաթաղի շրջանի Ղազարապատ գյուղի բնակիչ, 1991թ. ծնված Ա. Բ-ն:
Գողոնն առգրավված է: