ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
28.12.2020 10:40
Բացահայտվել է խանութի գողությունը
Դեկտեմբերի 26-ին ԱՀ ոստիկանության քրեական հետախուզության վարչության ծառայողները՝ ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչության ծառայողների հետ համատեղ պարզել են, որ Ստեփանակերտ քաղաքի բնակիչներ՝ 1979թ.ծնված Դ. Դ.-ն և 1998թ.ծնված Հ. Ա.-ն նոյեմբեր ամսվա սկզբին ապօրինի մուտք են գործել Ստեփանակերտ քաղաքի Ազատամարտիկների փողոցում տեղակայված «Շահ» ՍՊԸ խանութ, որտեղից գողացել են զոդման սարքեր, էլեկտրական պտուտակներ, էլեկտրահատիչներ, բջջային հեռախոսի աքսեսուարներ, պտուտակահանի բանալիների կոմպլեկտներ, բջջային 1 հեռախոս և տարբեր տեսակի շինարարական գործիքներ:
Գողոնն մասամբ առգրավված է:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության քրական հետախուզության վարչությունը: