ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
29.01.2018 17:36
Բնակարանում բռնկված հրդեհից տանտերը ստացել է այրվածքներ
Հունվարի 28-ին ժամը 03:50-ին ԱՀ ԱԻՊԾ-ից Ստեփանակերտի քաղաքային վարչություն հաղորդում է ստացվել այն մասին, որ Այվազովսկու փողոցի թիվ 11 շենքի N բնակարանում հրդեհ է բռնկվել:
Պարզվել է, որ նույն օրը ժամը 02:30-ի սահմաններում նշված բնակարանի հյուրասենյակում միացված էլեկտրական տաքացուցիչից հրդեհ է բռնկվել, ինչի հետևանքով մասնակիորեն այրվել է բազմոցը և տեղաշորը: Հրդեհը մարելու ժամանակ տանտեր` 1968թ. ծնված Վ.Գ-ն, ստացել է վերին վերջույթների, ոտնաթաթերի ջերմային այրվածքներ և դիմել «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ: