ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
12.02.2021 14:32
Գողացել են հագուստեղեն և կոշիկներ
Փետրվարի 11-ին Մարտունի քաղաքի բնակիչ, 1973թ.ծնված Վ. Ա.-ն դիմել է ոստիկանության Մարտունու շրջանային բաժին այն մասին, որ 2020թ. հոկտեմբերի 1-ից 30-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձը պատուհանը ջարդելու միջոցով մուտք է գործել իր առանձնատուն և ննջասենյակից գողացել 1.200.000 դրամի հագուստեղեն և կոշիկներ։
Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության Մարտունու շրջանային բաժինը: