ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
09.03.2021 10:17
Գողացել են մալուխ
Մարտի 6-ին ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչության ծառայողը զեկուցագիր է ներկայացրել այն մասին, որ Սարոյան փողոցով շրջագայության ժամանակ մայրաքաղաքի բնակիչ, 1973թ.ծնված Վ. Ծ.-ն տեղեկացրել է, որ փետրվարի 25-ից մինչև 28-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձինք, ապօրինի մուտք են գործել Արցախի Պետական Համալսարանի գլխավոր մասնաշենքի հետևի բակ և այնտեղից գողացել են մոտ 200 մետր երկարությամբ 2x2.5սմ չափսերի պղնձե էլեկտրական մալուխ:
Կատարված ստուգումներից պարզվել է, որ նշված գողությունը փետրվարի 25-ից մինչև 28-ն ընկած ժամանակահատվածում կատարել են մայրաքաղաքի բնակիչներ՝ 2008թ.ծնված Ա. Դ.-ն, 2008թ.ծնված Ս. Բ.-ն, 2008թ.ծնված Վ. Ա.-ն և 2010թ.ծնված Մ. Բ.-ն:
Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը: