ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
01.08.2020 11:44
Գողություն՝ ավտոմեքենայի բեռնախցիկից
Հուլիսի 31-ին Մարտակերտ քաղաքի բնակիչ, 1976թ.ծնված Ա. Գ.-ն հեռախոսով հաղորդել է ԱՀ ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժին այն մասին, որ իրեն պատկանող «Վոլկսվագեն» մակնիշի ավտոմեքենայից գողություն է կատարվել:
Ստուգմամբ պարզվել է, որ հուլիսի 30-ի ժամը 19:00-ից մինչև հուլիսի 31-ի ժամը 15:40-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը Ա. Գ.-ին պատկանող ավտոմեքենայի բեռնախցիկից գաղտնի հափշտակել է բարձրացուցիչը, ավտոմեքենայի պահեստամաս (շառավոյ) և տարբեր տեսակի բանալիներ:
ԱՀ ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժնի ծառայողները՝ ԱՀ ոստիկանության քրեական հետախուզության վարչության ծառայողների հետ համատեղ պարզել են, որ նշված գողությունը նույն օրը ժամը 03:30-ի սահմաններում կատարել է Մարտակերտի շրջանի բնակիչ, 1991թ.ծնված Գ. Մ.-ն :
Գողոնը հայտնաբերված և վերցված է:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժինը: