ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
30.08.2019 16:39
ԳՈՂՈՒԹՅՈՒՆ՝ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՅԻ ՍՐԱՀԻՑ
Ս.թ. օգոստոսի 29-ին ԱՀ ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժնի ծառայողները պարզել են, որ ս.թ. օգոստոսի 28-ին ժամը 14:00-ի սահմաններում Մարտակերտ քաղաքի բնակիչ, 2002թ.ծնված Դ. Բ-ն Մարտակերտ քաղաքի Սարիլանջ փողոցի թիվ 2 տան դիմաց կայանված «Արցախէներգո» ՓԲԸ Մարտակերտի մասնաճյուղին պատկանող «ՎԱԶ-2121 մակնիշի ավտոմեքենայի սրահից գողացել է 1150 դրամ:
Գողոնն առգրավված է:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժինը: