ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
03.02.2021 12:38
Գողություն՝ բնակարանից
Փետրվարի 3-ին Մարտակերտ քաղաքի բնակիչ, 1986թ.ծնված Ս. Գ.-ն հեռախոսով հայտնել է ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժին այն մասին, որ իր հոր տնից գողություն է կատարվել:
Ստուգմամբ պարզվել է, որ փետրվարի 3-ին ժամը 01:30-ից մինջև 03:30-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձը պատուհանը ջարդելու միջոցով մուտք է գործել Ս. Գ.-ին պատկանող Սախարով փողոցում գտնվող բնակարան և հյուրասենյակից գաղտնի հափշտակել 1 հատ բջջային հեռախոս, 10 հատ Գառնի տեսակի ծխախոտ և տաբատի գրպանից մոտ 85.000 դրամ:
Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժինը: