ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
01.02.2021 11:35
Գողություն՝ տնից
Հունվարի 30-ին ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժնի ծառայողները պարզել են, որ հունվարի 17-ին ժամը 02:30-ի սահմաններում Մարտակերտի շրջանի բնակիչ, 1965թ.ծնված Ա. Մ.-ն դռան կողպեքի օղակը հանելու եղանակով ապօրինի մուտք է գործել նույն շրջանի բնակչուհի, 1973թ.ծնված Ն. Մ.-ի պատկանող տուն՝ գողացել «Օրիֆլեյմ» ֆիրմայի 1 ժամացույց, «Սոնի Երիքսոն» տեսակի 1 բջջային հեռախոս և նույն տանը իպահ թողնված 1960թ.ծնված Ա. Խ.-ին պատկանող «Սամսունգ» ֆիրմայի հեռուստացույց, «Օպեն բոքս» ֆիրմայի ալեհավաք և 2 մետր երկարացման էլեկտրական լար:
Գողոնը լրիվությամբ վերցված է:
Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժինը: