ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
29.01.2021 16:33
Գողություն՝ տնից
Հունվարի 27-ին Ստեփանակերտ քաղաքի բնակչուհի, 1989թ.ծնված Լ. Հ.-ն դիմել է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն այն մասին, որ 2020թ. սեպտեմբերի 27-ից մինչև ս.թ. նոյեմբերի 19-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձինք իրենց տնից գողացել են մոտ 300.000 հազար դրամ, 80.000 դրամ արժողությամբ նարդի, «iphone» մոդելի ականջակալներ և «Remax» ֆիրմայի երաժշտական ձայնազարկիչ:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը: