ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
23.01.2021 11:03
Գողություններ են արձանագրվել
Հունվարի 19-ին Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 1975թ.ծնված Դ. Պ.-ն դիմել է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն այն մասին, որ հունվարի 16-ի գիշերը «Կրկժան» կոչվող թաղամասում գտնվող իրեն պատկանող անասնագոմից անհայտ անձինք գողացել են 3 գլուխ խոշոր եղջերավոր անասուն:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը:
Հունվարի 19-ին ԱՀ ոստիկանության ծառայողները պարզել են, որ Մարտակերտ քաղաքի բնակիչ,1980թ.ծնված Ն. Բ.-ն 2020թ. հոկտեմբերի 20-ից մինչև 30-ն ընկած ժամանակահատվածում նշված շենքի բակից գողացել է Մարտակերտ քաղաքի բնակիչ, 1990թ.ծնված Ա. Բ.-ին պատկանող խոզը:
Վնասի չափը պարզվում է:
Հունվարի 19-ին ԱՀ ոստիկանության ծառայողը զեկուցագիր է ներկայացրել այն մասին, որ Մարտակերտ քաղաքի բնակիչ,1980թ.ծնված Ն. Բ.-ի շուրջ տարված բացատրական աշխատանքների արդյունքում պարզվել է, որ 2020թ. հոկտեմբերի 29-ից 30-ն ընկած ժամանակահատվածում Նիկոլ Դուման փողոցում տեղակայված Մարտակերտ քաղաքի բնակիչ,1950թ.ծնված Ռ. Ե.-ին պատկանող տան բակից գողացել է վերջինիս պատկանող մեկ գլուխ գառը:
Վնասի չափը պարզվում է:
Ստուգմամբ պարզվել է նաև, որ 2020թ. հոկտեմբերի 20-ից մինչև 30-ն ընկած ժամանակահատվածում Մարտակերտ քաղաքի բնակիչ, 1982թ.ծնված Ա. Պ.-ի վարած «ՈՒԱԶ» ավտոմեքենայով երթևեկելիս Օզանյան փողոցում հարվածել են Մարտակերտ քաղաքի բնակիչ, 1972թ.ծնված Ռ. Ա.-ին պատկանող խոզին, ինչից հետո այն գողացել:
Վնասի չափը պարզվում է:
Ստուգումներով զբաղվում է ԱՀ ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժինը: