ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
23.01.2021 11:11
Գողություններ
Հունվարի 19-ին ՔՀՎ ծառայողը զեկուցագիր է ներկայացրել այն մասին, որ «Արցախէներգո» ՓԲԸ-ից ստացված գրության ստուգմամբ պարզվել է, որ նշված ընկերության Քաշաթաղի մասնաճյուղում շահագործվող «ՈԻԱԶ 39094» մակնիշի ավտոմեքենան մարտական գործողությունների ժամանակ 2020թ. նոյեմբերի 4-ին Քաշաթաղի շրջանի Բերձոր քաղաքի բնակիչ, 1957թ.ծնված Լ. Հ.-ն նույն շրջանի «Թթու ջուր» կոչվող տեղամասից առանց հափշտակելու նպատակի, ապօրինաբար տիրացել է նշված ավտոմեքենային և այն տեղափոխել ՀՀ Սյունիքի մարզի Վաղատին գյուղ ու շահագործել մինչև ս.թ. հունվարի 17-ը։
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության ՔՀ վարչությունը:
Հունվարի 19-ին ԱՀ ոստիկանության ՃՈ ծառայողը զեկուցագիր է ներկայացրել այն մասին, որ Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 1990թ. ծնված Ա. Ի.-ն 2020թ. մարտի 26-ից մեկ տարի ժամկետով զրկված լինելով տրանսպորտային միջոց վարելու իրավունքից, 2020թ. դեկտեմբերի 12-ին Ստեփանակերտ քաղաքի Վաղարշյան փողոցում վարել է ավտոմեքենա։
Նախապատրաստվում է նյութեր ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն ուղարկելու համար։