ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
02.02.2021 11:23
Գողություններ՝ավտոմեքենաներից
Փետրվարի 1-ին ԱՀ ՔԿ ՏՔՎ առաջին քննչական բաժնից ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն գրություն է ստացվել այն մասին, որ մայրաքաղաքի բնակիչ, 1957թ.ծնված Վ. Դ.-ն դիմում է ներկայացրել այն մասին, որ փախցված իրեն պատկանող «Վոլկսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենան մասամբ թալանել են։
Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը:
Փետրվարի 1-ին ԱՀ ՔԿ ՏՔՎ առաջին քննչական բաժնից ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն գրություն է ստացվել այն մասին, որ նախաքննությամբ մայրաքաղաքի բնակիչ, 1976թ.ծնված Լ. Հ.-ն լրացուցիչ ցուցմունք է տվել այն մասին, որ իր կողմից օգտագործվող «Ֆորդ Տրանզիտ» մակիշի ավտոմեքենայից գողացել են ավտոմեքենայի տեխանձնագիրը, ամբարձիչը և վերանորոգման գործիքները:
Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը: