ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
19.10.2015 15:36
Գույքը դիտավորությամբ վնասել է
Հոկտեմբերի 18-ին Շուշի քաղաքի Ղազանչեցոց փողոցի թիվ 86 շենքի N բնակարանի բնակիչ, 1974թ. ծնված Մ. Ա-ն (տաքսու վարորդ) ոստիկանության շրջբաժին է դիմել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 22:00-ի սահմաններում, Ագուլեցոց փողոցի N տան բնակիչ, 1990թ. ծնված Ս. Ս-ն ջարդել է նույն շենքի բակում կայանված՝ իրեն պատկանող «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայի դիմացի ու հետևի ապակիները ու շպրտել տաքսու լուսանշանը:
Ս. Ս-ն բերման է ենթարկվել ոստիկանության շրջբաժին: