ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
05.11.2018 11:41
Գույքն անզգուշությամբ ոչնչացնելը կամ վնասելը
Ս.թ.նոյեմբերի 3-ին ԱՀ ԿԱ ԱԻՊԾ-ից ԱՀ ոստիկանության քննչական վարչություն նյութեր են ստացվել այն մասին, որ ս.թ. օգոստոսի 29-ին ժամը 13:40-ի սահմաններում անհայտ անձի կողմից բաց կրակի աղբյուրի հետ անզգույշ վարվելու հետևանքով հրդեհ է բռնկվել Մարտունու շրջանի Հերհեր համայնքի վարչական տարածքի, Մարտունի-Կարմիր Շուկա ավտոճանապարհի հարակից տարածքում, որի հետևանքով մասնակի այրվել է Մարտունու շրջանի բնակիչ, 1965թ.ծնված Ա. Խ-ին պատկանող խաղողայգին և մասնակի այրվել ու ծխահարվել է նույն համայնքի բնակիչներին պատկանող թթենու այգիները՝ Ա. Խ-ին պատճառվել է 360.000 դրամի, իսկ համայնքի բնակիչներին ընդհանուր առմամբ 1.000.000 դրամի գույքային վնաս:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության քննչական վարչությունը: