ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
05.12.2019 12:07
Դրամապանակ են գողացել
Դեկտեմբերի 4-ին ոստիկանության ծառայողը զեկուցագիր է ներկայացրել առ այն, որ 2019թ. նոյեմբերի 30-ին Մարտունու շրջանի բնակիչ, 1991թ.ծնված Հ. Ս.-ն դիմել է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն առ այն, որ 2019թ. նոյեմբերի 29-ին Ստեփանակերտ քաղաքում անհայտ հանգամանքներում կորցրել է դրամապանակը, որի մեջ առկա էր իր անվանմամբ «ID» պլաստիկ քարտ, վարորդական վկայական, տեխանձնագիր, 2 հատ «Հայբիզնեսբանկ» և 1 հատ «Արցախբանկ» ՓԲԸ պլաստիկ քարտեր և 174.000 դրամ գումար ։
Ոստիկանության ծառայողները պարզել են, որ նոյեմբերի 29-ին ժամը 21:30-ի սահմաններում մայրաքաղաքի բնակիչներ՝ 2007թ. ծնված Գ. Թ.-ն և 2008թ. ծնված Վ. Ա.-ն մայրաքաղաքի Կնունյանցների փողոցում գտնվող «Դինամո» մարզասրահի հարակից տարածքում կայանված Հ. Ս.-ին պատկանող «Նիսսան Տիդա» մակնիշի ավտոմեքենայի սրահից գողացել են նշված գումարը և քարտերը։
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը: