ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
26.01.2017 15:48
Թաղման վայրերն անարգանքի ենթարկելը
Հունվարի 25-ին ոստիկանության Մարտակերտի շրջբաժնի և ԼՂՀ ոստիկանության ՃՈ ծառայողների համատեղ իրականացված աշխատանքների արդյունքում պարզվել է, որ հունվարի 23–ին՝ ժամը 22:00-ի սահմաններում, ՀՀ Վարդենիս քաղաքի բնակիչներ` 1975թ. ծնված Վ. Ղ-ն, 1977թ. ծնված Ռ. Ղ-ն, 1984թ. ծնված Ն. Գ-ն և Երևան քաղաքի բնակիչ` 1998թ. ծնված Գ. Մ-ն` ներկայանալով Մարտակերտի շրջանի Դրմբոն գյուղ, իրացնելու նպատակով գյուղի գերեզմանոցի շիրմաքարերից գաղտնի հափշտակել են տարբեր տեսակի ծաղիկներ և արհեստական ծաղկեփնջեր: