ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
17.07.2020 13:39
Թմրամիջոցների դեմ պայքարը շարունակվում է
Հուլիսի 16-ին ժամը 12:00-ի սահմաններում,ԱՀ ոստիկանության ծառայողներկ կողմից զննության է ենթարկվել Հադրութի շրջանի բնակիչ, 1983թ.ծնված Գ. Հ.-ի առանձնատան կից բանջարանոցը, որտեղ երկաթյա դույլի մեջ հայտնաբերվել է ցանված և մշակված վիճակում գտնվող կանեփանման բույսի մեկ թուփ:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Հադրութի շրջանային բաժինը:
Հուլիսի 16-ին ԱՀ ոստիկանության ծառայողները մշակումն արգելված թմրանյութեր պարունակող բույսեր ցանելու և աճեցնելու կասկածանքով զննության են ենթարկել Բերձոր քաղաքի բնակիչ, 1982թ.ծնված Դ. Ա.-ին պատկանող տան կից տարածքը, որտեղ հայտնաբերվել է երկաթյա տարայի մեջ վերջինիս կողմից ապօրինի ցանված և մշակված 2 հատ կանեփանման բույս:
Հուլիսի 16-ին ԱՀ ոստիկանության ծառայողները մշակումն արգելված թմրանյութեր պարունակող բույսեր ցանելու և աճեցնելու կասկածանքով զննության են ենթարկել Քաշաթաղի շրջանի բնակիչ, 1964թ.ծնված Կ. Օ.-ին պատկանող տան կից հողամասը, որտեղ հայտնաբերվել է վերջինիս կողմից ապօրինի ցանված և մշակված 6 հատ կանեփանման բույս:
Ստուգումներով զբաղվում է ԱՀ ոստիկանության Քաշաթաղի շրջանային բաժինը:
Հուլիսի 16-ին ԱՀ ոստիկանության ծառայողները մշակումն արգելված թմրանյութեր պարունակող բույսեր ցանելու և աճեցնելու կասկածանքով զննության են ենթարկել Քաշաթաղի շրջանի բնակիչ, 1957թ.ծնված Գ. Ս.-ին պատկանող առանձնատան կից բանջարանոցը և տան մերձակա տարածքը, որտեղ հայտնաբերվել են վերջինիս կողմից ցանված և մշակված 2 հատ կանեփանման բույս:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության ՔՀ վարչությունը:
Հուլիսի 16-ին ժամը 13:00-ին մայրաքաղաքի բնակիչ, 1996թ.ծնված Հ. Մ.-ն ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն է կամովին հանձնել 1 փաթեթ, որի մեջ առկա էր 2.80 գրամ քաշով կանաչ գույնի չորացված և մանրացված կանեփանման բույսի զանգված, որը պահում էր իրեն պատկանող «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենայի մեջ:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը: