ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
22.09.2020 12:05
Թմրամիջոցների դեմ պայքարը շարունակվում է
Սեպտեմբերի 21-ին ԱՀ ոստիկանության ծառայողները թմրանյութ պահելու կասկածանքով անձնական խուզարկության են ենթարկել մայրաքաղաքի բնակիչ,1987թ.ծնված Ա. Մ.-ին, ում տաբատի գրպանում հայտնաբերվել է թղթե փաթեթ, որի մեջ առկա էր 0.77 գրամ քաշով, չորացված, մանրացված, կանաչ գույնի թմրանյութին նմանվող զանգված, այնուհետև զննության է ենթարկվել վերջինիս բնակության վայրը, որտեղ սենյակի պահարանին հայտնաբերվել է թղթե փաթեթ, որի մեջ առկա էր 2.5 գրամ քաշով նույնանման զանգված:
Ա. Մ.-ն բերման են ենթարկվել ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը:
Սեպտեմբերի 21-ին ԱՀ ոստիկանության ծառայողները Ասկերանի շրջանի բնակիչ, 1968թ.ծնված Ա. Հ.-ի վերնաշապիկի գրպանից և տան խոհանոցում կախոցից կախված վերնաշապիկից զննությամբ հայտնաբերվել է վերջինիս պատկանող 2 թղթե փաթեթներում ընդհանուր 0,51 գրամ քաշով «Մարիխուանա» տեսակի թմրանյութի նմանվող մանրացված և չորացված զանգված, իսկ գյուղի տարածքում գտվող Ա. Հ.-ին պատկանող հողամասում հայտնաբերվել է վերջինիս կողից ցանված և աճեցրած կանեփանման բույսի 9 թուփ:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժինը: