ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
16.10.2019 12:41
Թմրամիջոցների դեմ պայքարը շարունակվում է
Հոկտեմբերի 15-ին ԱՀ ոստիկանության Քրեական հետախուզության վարչության ծառայողները՝ ոստիկանության Սեփանակերտ քաղաքի վարչության ծառայողների հետ համատեղ, նույն օրը ժամը 20:30-ի սահմաններում Գարեգին Նժդեհ փողոցից ԱՀ ոստիկանության ՔՀՎ բերման է ենթարկել Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 1982թ.ծնված Մ. Ա.-ին և նրա վարած «Մերսեդես Բենց C-200» մակնիշի ավտոմեքենան, որի զննությամբ ավտոմեքենայի մոխրամանից հայտնաբերվել է թղթե փաթեթ՝ 0.86 գրամ քաշով կանաչ գույնի թմրանյութի նմանվող չորացված և մանրացված բուսական զանգված, իսկ ավտոմեքենայի բեռնախցից թղթե 3 փաթեթ, որում առկա էր համապատասխանաբար 4.46 գրամ, 7.05գրամ և 11.22 գրամ քաշերով նույնանման զանգված։
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության ՔՀ վարչությունը։