ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
15.11.2019 12:53
Թմրամիջոցների դեմ պայքարը շարունակվում է
Նոյեմբերի 15-ին ԱՀ ոստիկանության քրեական հետախուզության վարչության ծառայողները նույն օրը ժամը 01:15-ի սահմաններում թմրանյութ պահելու կասկածանքով զննության են ենթարկել Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 1997թ.ծնված Ա. Ի.-ին պատկանող «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենան, որի դիմային ապակու տակ դրված դրամապանակի մեջ հայտնաբերվել է 1 թղթե փաթեթ, որի մեջ առկա էր 0,17 գրամ քաշով թմրանյութի նմանվող չորացված և մանրացված բուսական զանգված։
Ստուգումամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության քրեական հետախուզության վարչությունը: