ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
07.07.2020 14:18
Թմրանյութերի դեմ պայքարը շարունակվում է
Հուլիսի 6-ին ժամը 17:40-ին թմրանյութ պահելու և աճեցնելու կասկածանքով ԱՀ ոստիկանության ծառայողները Թամանյան փողոցում մայրաքաղաքի բնակիչ, 1965թ.ծնված Կ. Բ.-ի մոտ հայտնաբերել են թղթյա 2 փաթեթ, որոնց մեջ առկա էր 0.3 և 0.09 գրամ քաշերով չորացված և մանրացված կանաչ գույնի կանեփանման բույսի զանգված, իսկ վերջինիս տան նկուղում՝ հայտնաբերվել է ցանած վիճակում գտնվող կանեփանման բույսի 1 թուփ:
Նշված զանգվածները և կանեփանման բույսի թուփը պատկանում են Կ. Բ.-ին:
Կ. Բ.-ն ը բերման է ենթարկվել ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը:
Հուլիսի 6-ին ժամը 22:30-ի սահմաններում թմրանյութ պահելու կասկածանքով Աջափնյակ թաղամասից ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն բերման է ենթարկվել մայրաքաղաքի բնակիչ, 1993թ.ծնված Գ. Հ.-ն, ում մոտ հայտնաբերվել է 1 փաթեթ, որի մեջ առկա էր 0.71 գրամ քաշով մանրացված, չորացված կանեփանման բույսի զանգված և 1 կաթուցիչ, որի մեջ առկա է կանաչավուն գույնի թմրանյութի նմանվող զանգված:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը: