ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
23.01.2019 11:13
Թմրանյութի հայտնաբերման դեպքեր
Ս.թ. հունվարի 22-ին ժամը 17:10-ի սահմաններում ԱՀ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնի ծառայողները Ասկերանի շրջանի բնակիչ, 1975թ.ծնված Ա. Պ-ի տան ննջասենյակի պահարանից զննությամբ հայտնաբերել են վերջինիս պատկանող ընդհանուր 541.36 գրամ մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող զանգվածի 11 փաթեթ, , իսկ նույն սենյակի անկյունում ստվարաթղթի արկղից՝ 91.36 կանեփ տեսակի թմրանյութի նմանվող զանգված:
Ա. Պ-ն բերման է ենթարկվել ԱՀ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժին:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժինը:
Ս.թ. հունվարի 22-ին ժամը 13:15-ի սահմաններում ԱՀ ոստիկանության քրեական հետախուզության ծառայողները` ոստիկանության Հադրութի շրջանային բաժնի ծառայողների հետ համատեղ, Հադրութ քաղաքի Ծաղկոց փողոցի թիվ 7 շենքի բնակարաններից մեկում զննության են ենթարկել 1976թ.ծնված Դ. Ա-ին, ում ջինսե տաբատի գրպանում հայտնաբերվել է թղթե փաթեթ՝ 1.27 գրամ քաշով կանաչ գույնի չորացված և մանրացված կանեփանման բույսի զանգվածի պարունակությամբ և մեկ հատ կաթուցիչ:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության քրեական հետախուզության վարչությունը: