ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
20.11.2018 11:51
Թմրանյութի հայտնաբերում
Ս.թ.նոյեմբերի 19-ին ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով բերման են ենթարկել մայրաքաղաքի բնակիչ, 1995թ.ծնված Ս. Ա-ին: Նրա վարած «Նիսսան Տիդա» մակնիշի ավտոմեքենայի զննությամբ, սրահից հայտնաբերվել է կաթուցիչ,որի մեջ առկա էր կանաչ գույնի կանեփանման բույսի զանգված:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը: