ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
25.02.2021 11:38
Թմրանյութի նմանվող զանգված է հայտնաբերվել
Փետրվարի 24-ին ժամը 17:20-ի սահմաններում ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնի ծառայողները Ասկերանի շրջանի
բնակիչ,1984թ.ծնված Ռ. Բ.-ի տան զննությամբ, առաջին հարկի զուգարանի հայելու հետնամասից և ննջասենյակի մահճակալի տեղաշորից, ինչպես նաև վերջինիս պատկանող «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդի նստատեղի դիմացից հայտնաբերել և վերցրել են 3 փաթեթ ընդհանուր 3.71 գրամ քաշով «Մարիխուանա» տեսակի թմրանյութի նմանվող զանգված:
Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության Ասկերանի շրջանային բաժինը: