ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
27.04.2019 11:13
ԹՄՐԱՆՅՈՒԹԻ ՆՄԱՆՎՈՂ ԶԱՆԳՎԱԾԻ ՀԱՅՏՆԱԲԵՐՈՒՄ
Ս.թ. ապրիլի 27-ին ԱՀ ոստիկանության քրեական հետախուզության վարչության ծառայողները ժամը 01:10-ի սահմաններում, Ստեփանակերտ քաղաքի Իսահակյան փողոցի թիվ 3 հասցեի դիմացից, ԱՀ ոստիկանության քրեական հետախուզության վարչություն են բերման ենթարկել մայրաքաղաքի բնակիչ,1992թ.ծնված Ս. Հ-ին, ում անձնական խուզարկությամբ կիսաբաճկոնի գրպաններից հայտնաբերվել է թվով 2 թղթե փաթեթ, որոնց մեջ առկա են եղել 0.41 գրամ և 1.19 գրամ քաշերով կանաչ գույնի չորացված ու մանրացված սպեցեֆիկ հոտով զանգվածներ, նաև 2 հատ կաթուցիչ:
Ձեռնարկված միջոցառումներով պարզվել է, որ Ս. Հ-ն վերոնշյալ զանգվածները ձեռք էր բերել նույն օրը Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 1990թ.ծնված Յ. Գ-ից 10.000 դրամ գումարի դիմաց:
Հայտնաբերված զանգվածների ընդհանուր քաշը կազմել է 1.6 գրամ:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության քրեական հետախուզության վարչությունը: